Դեն Բիլզերյանն Արցախում ցուցադրել է կրակելու հմտությունները. տեսանյութ, լուսանկարներ

Արցախի ազգային անվտանգության ծառայության հզորների հյուրը «պոկերի արքան է»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է ամերիկահայ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը կրակում Արցախում:

«Այսօր ԱՀ ԱԱԾ ՀԶՈՐՆԵՐԻ հյուրն է Դեն Բիլզերյանը»,- լուսանկարներին կից գրել է Ղարամյանը։

Նշենք, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել այսօր` օգոստոսի 28-ին։

Բիլզերյանի հետ Արցախ են մեկնել նաև նրա հայրը, եղբայրը, ընկերուհիները, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են լրագրողներն ու երկրպագուները։ Նա հասցրել է հայկական անձնագիր ստանալ, զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում։

Զբոսանքի ժամանակ նրան ուղեկցել են երկու գեղեցկուհիներն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։

Երեկ` օգոստոսի 27-ին, նրանք մեկնել են Սևան, որտեղ Բիլզերյանի ընկերուհին լուսանկարվել է Սիրուշոյի հետ։