ՌԱԴԻՈ

Բադեյան. «Սևանից լրացուցիչ ջրառի որոշումը հակաօրինական է»

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյանը Սևանից լրացուցիչ 40 մլ խմ ջրառի մասին օրինագիծն ապօրինի է համարում։
Sputnik
Սաթենիկ Բադեյան

Սևանից հավելյալ ջրառը շատ վատ կանդրադառնա լճի վրա։ Մեկնաբանելով կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը` Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյանը։

«Այդ որոշումը հակաօրինական է։ Կառավարության նիստի ժամանակ բնապահպանության նախարարն ասաց, որ օրենքն արգելում է բացասական հաշվեկշիռը, բայց չներկայացրեց ու չխոսեց այն մասին, որ հաշվեկշիռն արդեն իսկ բացասական է»,– ասել է Բադեյանը։

Նա նաև նշել է, որ Սևանի ներկա վիճակն արդեն իսկ օրհասական է, և դրա մասին է վկայում նաև այս տարվա աննախադեպ ծաղկումը։