ՀՀ կառավարությունը կուսումնասիրի խմելու ջրի սակագնի հարցը

Ջրային տնտեսության կոմիտեն ուզում է կրկին դիտարկել ջրի կոնցեսիան, որը դեռ նախկին իշխանությունն է սահմանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հայաստանում խմելու ջրի սակագինը ոչ մի դեպքում չի կարելի բարձրացնել։ Այս մասին Sputnik  Արմենիային ասաց Էներգետիկայի նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը։

Սակագները պետք է բարձրանան ըստ 2016 թվականին կազմված ու 2017 թվականին ուժի մեջ մտած ժամանակացույցի։ Սակայն Գաբայանի կարծիքով պետք է վերանայել «Վեոլիա» ֆրանսիական ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիրը։

Շոգ ամառ, ջրի պակաս. ՀՀ կառավարությունն ավելացնելու է ջրառը Սևանից

Ճիշտ է` ֆրանսիացիները մրցույթով են ստացել կոնցեսիան ու բոլոր մրցակիցներից ամենացածր սակագին են առաջարկել։ Սակայն Ջրային տնտեսության կոմիտեում կարծում են, որ հնարավոր է դա բավարար չէ։

«Կոնցեսիոն պայմանագրի մի քանի կետերը պետք է կրկին քննարկել։ Կարծում եմ` դրա արդյունքում մենք էլ, օպերատորն էլ կարող ենք վերագնահատել ջրամատակարարման ծառայությունները», – հայտնել է նա։

Հիշեցնենք` օգոստոսի սկզբին «Վեոլիա ջուրը» դիմում է ներկայացրել ՀԾԿՀ ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու համար։ Հիմա սակագինը կազմում է 191,4 դրամ։ Մենք 180 դրամ ենք վճարում, մնացածը պետությունն է սուբսիդավորում։ «Վեոլինա» առաջարկում է սակագինը 14 դրամով ավելացնել (205 դրամ)։