Ուիթնի, մի կողմ անցիր. հայուհին գրավել է Պիտերը I Have Nothing երգի փայլուն կատարմամբ

Սանկտ Պետերբուրգի «Ռիբայ» սրճարանի մատուցողուհի Սյուզաննա Մանուկյանը կատարում է I Have Nothing երգը։ Տեսանյութում երևում է, թե ինչ սրտանց է մատուցողուհին կատարում Ուիթնի Հյուսթոնի հիթը։
Sputnik

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից հասարակ աղջիկը` Սյուզաննա Մանուկյանը, ցնցել է Սանկտ Պետերբուրգի հայտնի հաստատություններից մեկի դահլիճը։

Մանուկյանը հիանալի կատարել է «Թիկնապահ» ֆիլմի գլխավոր երգը։ Տեսանյութը Facebook սոցիալական ցանցում ավելի քան միլիոն դիտում է հավաքել։