Պոկերի արքա Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով։
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են լրագրողներն ու երկրպագուները։ Նա հասցրել է հայկական անձնագիր ստանալ, զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում։
Զբոսանքի ժամանակ նրան ուղեկցել են երկու գեղեցկուհիներն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։