Նիկոլ Փաշինյանն ու Արա Բաբլոյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

Արա Բաբլոյանն այսօր անձամբ է եկել ՀՀ կառավարություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան։

Փաշինյանի խոսքերը սպառնալիք են իր «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Հարությունյան

Ավելի վաղ խմբագրությունը տեղեկացել էր, որ այսօր առավոտյան Արա Բաբլոյանը եկել է ՀՀ կառավարություն։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ Բաբլոյանի և Փաշինյանը սպասվող հանդիպման մասին ինֆորմացիան Եղոյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտահոգություն էր հայտնել կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ, նաև անդրադարձել օգոստոսի 17-ի հանրահավաքի Նիկոլ Փաշինյանի ելույթին և ցանկություն հայտնել հանդիպում ունենալ նրա հետ։