ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Պոկերի արքա Դեն Բիլզերյանը, որը, չգիտես ինչու, Հայաստան է եկել, լուսանկարել է Sputnik Արմենիայի թղթակից Ասատուր Եսայանցին։
Հավանաբար պապարացիների ուշադրությունից հոգնած հյուրերը որոշել են մի փոքր խուլիգանություն անել։ Բիլզերյանն ու նրա ընկերուհներից մեկը` Սայլեն Մեդեյրոսը, սկսել են լուսանկարել Sputnik Արմենիայի թղթակիցներին։ Սևահեր գեղեցկուհին լուսանկարել է նաև Sputnik Արմենիայի օպերատոր Արամ Ներսեսյանին։
«Ես արդեն սիրում եմ Հայաստանը», — մեր թղթակցի լուսանկարին կից գրել է Մեդեյրոսը Instagramի-ի սթորիզում։
Դենն ու ընկերուհին որոշել են առևտուր անել Երևանի ամենաթանկարժեք խանութներից մեկում։ Երևանում Բիլզերյանին ուղեկցում է ու ամենայն հավանականությամբ զբոսավարի դեր է կատարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։
Պոկերի ու սոցիալական ցանցերի աստղ Դեն Բիլզերյանը Հայաստան չի բերել իր ամբողջ «հարեմը»։
Ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցում է միայն մեկ գեղեցկուհի` Սայլեն Մեդեյրոսը։