Սպառազինությունների մրցավազքի կանխարգելման միջազգային ջանքերը քննարկման առանցքում են եղել

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարվածում են եվրոպական ինստիտուտների քաղաքական վարկանիշին: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնի հետ հանդիպման ժամանակ:

Երևանը՝ Մերկելից հետո

Աշոտյանը շեշտել է, որ պետք է անել հնարավորը միջազգային հարթակների օրակարգերը նմանատիպ նախադեպերից մաքուր պահելու համար:

ԱԺ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Մարտին Սոննբորնը Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի  գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Ազգային ժողովում կայացած հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին, կարեւորվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլյանված համաձայնագրի դերն ու դրա հնարավորինս արագ վավերացումը ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարանների կողմից:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն այս ժամանակաշրջանում Եվրոպական միությունից ակնկալում է քաղաքական հարցերում ավելի թիրախային քայլեր եւ աջակցություն:

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնախնդրում առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտության իրացումը՝ հավելելով, որ խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Տարածաշրջանային կայունության խնդիրների համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է սպառազինությունների մրցավազքի կանխարգելման միջազգային ջանքերը: