«Արարատի» լեգենդար դարպասապահը. ո՞ր գոլն Ալյոշա Աբրահամյանն իրեն այդպես էլ չներեց

Ալյոշա Աբրահամյանը մանրամասն հիշում էր իր համար միակ` երևանյան «Արարատ» թիմի կազմում անցկացրած գրեթե յուրաքանչյուր խաղ։ Հաջողությունների մասին հիշում էր մի փոքր ամոթխած, սակայն ձախողումները վերլուծում էր մանրակրկիտ և ինքն իր հանդեպ անողոք լինելով։ Այդպիսին էր իսկական պրոֆեսիոնալն ու երկրպագուների սիրելին։
Sputnik

Դժվար է մարդու մասին անցյալ ժամանակով գրել, սակայն ստիպված եմ։ Ալյոշա Աբրահամյանը կյանքից հեռացավ օգոստոսի 26-ին, բայց չէ՞ որ օգոստոսի 28-ին պետք է տոներ իր 73-ամյակը։

Աբրահամյանն, իր հասակով և երկար ու պինդ մատերով, գուցե լուրջ հաջողությունների հասներ վոլեյբոլում, սակայն այդ մասին երբեք և ոչ ոք չի իմանա, քանի որ նրան ֆուտբոլում ձգեց դարպասապահի դերը։ Տղաներն այդքան էլ չեն սիրում դարպասապահ լինել, սակայն Ալյոշայի մոտ անմիջապես դա ստացվեց։ Այդպես էլ մնաց առաջին համարի դիրքում, ղեկավարելով պաշտպանությունը, երբ «Արարատի» ահարկու հարձակվողները իրեց թույլ էին տալիս մի փոքր շունչ քաշել։

Ես լեգենդ եմ. Իշտոյանի «արարատյան» ութ թիվն ու նրա «ոտնակերտ արձանը»

Նա ակումբի կազմը համալրեց առաջին մեդալներից` 1971 թվականի «արծաթ»–ից հինգ տարի առաջ. իսկ դա նշանակում է, որ անցել էր հաղթող թիմի կայացման ողջ ուղին։ Նորայր Դեմիրճյանը, Ալյոշայի անփոխարինելի տեղապահը և նույնպես անկրկնելի դարպասապահը, երբեք չէր բողոքում` խոստովանելով, որ Աբրահամյանն առաջնորդ է։

Ալյոշա Աբրահամյանը ձևացնում էր, թե չի հիշում դեպի դարպաս Կոպեյկինի ուղղած հարվածը, որը կասեցրեց անհավանական ցատկով. իսկ դա ֆանտաստիկ էր։ «Արարատի» համար հաղթական 1973 թվականին նա խաղաշրջանի երկրորդ դարպասապահն էր ճանաչվել` Մոսկվայի «Դինամոյի» խաղացող Վլադիմիր Պիլգույից հետո, չնայած այդ մեկ «սեյվի» համար (իսկ այդ խաղում բազմաթիվ այլ հետ մղած գնդակներ կային) արդարացիորեն կարելի էր փառքի բոլոր դափնիները Աբրահամյանին տալ։

Երբեմն ասում են, որ Աբրահամյանը, մեծագույն դարպասապահ չէր, և 138 խաղ չէր կարողանա խաղալ, եթե չլիներ «Արարատի» ուժեղագույն պաշտպանությունը։ Այս պնդման մեջ, իհարկե, ճշմարտության նշույլ կա կապված պաշտպանության հետ։ Սակայն հարցն այն է, որ նույնիսկ աշխարհի լավագույն պաշտպանությունն է իրեն անվստահ զգում, եթե նրա հետևում հուսալի դարպասապահ չկա։ Իսկ «մեծագույն» էր, թե ոչ` բավական սուբյեկտիվ կատեգորիա է։

Պաշտպանության հրամանատարությունը հիանալի էր իրականացնում։ Գյումրեցու բարբառը, որ, կարծես, հատուկ ստեղծված է հումորի համար,  Աբրահամյանի կատարմամբ սկզբում սավառնում էր Հանրապետական, այնուհետև «Հրազդան» մարզադաշտում, հաճախ ուրախացնելով հանդիսատեսին, որին հասնում էին նրա հրահանգներն ու հուշումները։

Արդեն չեմպիոն դառնալուց հետո` 1970-ականների կեսերին, «Արարատը» խաղաշրջանը գավաթային խաղով մեկնարկեց, միության առաջնության ոչ թե առաջին, այլ երկրորդ լիգայի թիմերից մեկի հետ։ Մարտի սկզբին էր, Երևանում ձյունը նույնիսկ դեռ ամբողջությամբ չէր հալվել, կույտերով հավաքված էր «Հանրապետական» մարզադաշտի եզրերին. խաղն անցկացվում էր այնտեղ «Հրազդանի» գազոնը չփչացնելու համար։

Երևանում բացվել է «Արարատ–73» արձանախումբը

Խաղի արդյունքն ի սկզբանե կանխորոշված էր. կանխատեսումներն արդարացել էին դեռ ընդմիջումից առաջ, իսկ երկրորդ խաղակեսում Աբրահամյանին փոխարինեցին տեղապահով: Ալյոշան տուգանային հրապարակում սառցակալել էր առաջին 45 րոպեների ընթացքում, քանի որ հակառակորդը,  այդպես էլ ոչ մի անգամ չլքեց խաղադաշտի իր կեսը։ Աբրահամյանը խաղակեսին հանդիսատեսից մեկի հետ սկսեց ձնագնդի խաղալ` հին մարզադաշտի տրիբունաները մոտ էին դաշտին։ Ձնագնդին որոշ ժամանակ անց դադարեցրեց մրցավարը, որը կարճ ժամանակով հայտնվել էր երևանցիների դարպասների մերձակայքում: Այնուամենայնիվ՝ Ալյոշան հասցրեց մի փոքր տաքանալ։

Փոխարենը՝ նա իրեն մեղադրում էր «Կայզերսլաուտերնի» հետ խաղում պարտություն կրելու համար, համարելով, որ գնդակներից մեկն իր մեղքով էին բաց թողել։ Ավելի քան 40 տարի Աբրահամյանը չէր կարող մոռանալ այդ խաղը, իրեն չէր արդարացնում, կրկին ու կրկին մտքում վերհիշելով այն։ Ո՞վ գիտե, որքան դրվագների համար է նա իրեն մեղավոր զգացել։

Այժմ արդեն ոչ ոք չի իմանա։ Ալյոշա Աբրահամյանը վերջին տարիներին առողջական խնդիրներ ուներ, ահա ամեն ինչ այսպես ավարտվեց։ Եվս մեկ լեգենդ հեռացավ կյանքից:

Նրա օրինակին հետևում էին և բազմիցս նրա անունն էր հնչում լեփ–լեցուն «Հրազդանից»։

Այո, «Հրազդանն» այն տարիներին հաճախ էր լցված, բայց չէ՞ որ այն ժամանակ ոչ թե այսօրվա նման 50 հազար մարդ էր նա կարող ընդունել, այլ 75 հազար, դեռ այն ժամանակ, երբ երկար նստարաններ էին շարված, և ոչ թե առանձին աթոռներ։