ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Կոկաինի մեծ խմբաքանակ՝ գրեթե 70 կիլոգրամ, հայտնաբերվել է Մադրիդի պահեստներից մեկում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թմրանյութը լավ փաթեթավորված ու թաքցրած էր մաքրած մրգերի մեջ։ Յոթ մարդ ձերբակալվել է՝ երեքը Մադրիդում, չորսը՝ Բարսելոնայում։
Յուրաքանչյուր անանասում սկսած 800 գրամից մինչև մեկ կիլոգրամ կոկաին է եղել։ Ընդհանուր առմամբ 67 կիլոգրամ։ Թմրանյութը հայտնաբերելու համար իրավապահ մարմինների ներկայացուցիչները ստիպված էին բացել Կոստա Ռիկայից Պորտուգալիայով բերված անանասների ամբողջ խմբաքանակը։