Հե՜յ, հայեր ջան. «Գութանը» ստիպեց մարդկանց պարել Երևանի կենտրոնում. տեսանյութ

Գաֆէսճեան քանդակների պարտեզում անցկացվեց «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը:
Sputnik

Հայ ավանդական երաժշտարվեստի՝ երգարվեստի և պարարվեստի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրատեսակ առաքելությունն իր վրա վերցրած փառատոնին այս տարի մասնակցեցին գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները։

Sputnik Արմենիայի տեսանյութում դիտեք, թե փառատոնի մասնակիցներն ու հանդիսատեսը ինչպիսի ոգևորությամբ են պարում ազգային երաժշտության հնչյունների տակ։