Անգելա Մերկելը շփոթել է Հայաստանն ու Ադրբեջանը. տեսանյութ

Գերմանիայի կանցլերը տեսանկարահանել է Երևանը, տեսանյութը հրապարակել Ադրբեջան մեկնելուց հետո։ Սրա մեջ որևէ տարօրինակ բան չէր լինի, եթե նա տեսանյութին կից գրառում չաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն այսօր Երևանից Բաքու է մեկնել, Instagram-ի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է Երևանի կենտրոնը` Արարատի ֆոնին։ Բայց, չգիտես ինչու, տեսանյութին կից գրառման մեջ նա նշել է, որ դա Ադրբեջանն է։

«Բարի լույս Ադրբեջանից»,- տեսանյութին կից գրել է Մերկելը։

Географическая ошибка канцлера Меркель

Վստահ ենք, որ սա շփոթմունք է, բայց չգիտես ինչու, հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «ադրբեջանցիներին իրենց պատմական հայրենիք` Էրիվան վերադարձնելու» հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը մեկնարկել է օգոստոսի 23-ին Թբիլիսիից։ Երեկ նա Երևան էր ժամանել։ Պաշտոնական դիմավորումից հետո Գերմանիայի կանցլերն այցելել էր Ծիծեռնակաբերդ, ապա «Թումո» կենտրոն։

Մերկելի պատվիրակության կազմում ընդգրկվել էին կանցլերի` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խորհրդական Յան Հեքերը, Ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը, եվրոպական քաղաքականության գծով խորհրդական Ուվե Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը։

Գերմանիայի կանցլերն այժմ Բաքվում է։