ՌԱԴԻՈ

Սահակյան. «Կապույտ հազի առանձնահատկություններից է 3-4 տարին մեկ աշխուժանալը»

ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի պատասխանատու Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է կապույտ հազի աշխուժացման խնդիրը:
Sputnik
Գայանե Սահակյան

Կապույտ հազին յուրահատուկ 3-4 տարին մեկ աշխուժանալու հանգամանքը կապված է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակման փաստով: Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտարարեց Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի պատասխանատու Գայանե Սահակյանը:

«Եթե տվյալ տարի պատվաստման ենթակա երեխաների 5-6%-ը իրենց պատվաստումները չեն ստանում, տարիների ընթացքում այդ 5-6%-ը անընդհատ կուտակվելով ձևավորում են մի ստվար զանգված, որն ընկալունակ է դառնում կապույտ հազի հարուցիչի շրջանառության համար»,-պարզաբանեց Սահակյանը:

Նա առանձնահատուկ շեշտեց, որ սա բռնկում չէ, ուղղակի հիվանդության աշխուժացում է և հիվանդանում են հիմնականում չպատվաստված անձինք: