Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան

Канцлер Германии Ангела Меркель прибыла в Ереван (24 августа 2018). Аэропорт Звартноц
Մերկելը Երևանում երկու օր կանցկացնի, հետո կմեկնի Բաքու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Երևան։ Գերմանիայի կառավարության ղեկավարին օդանավակայանում դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Встреча Премьер-министра Армении Никола Пашиняна и канцлера Германии Ангелы Меркель (12 июля 2018). Брюссель
Բեռլինի «ինտերվենցիան» Հարավային Կովկասում. ի՞նչ կտա Մերկելի այցը Հայաստանին

Մերկելը Երևան ժամանեց Թբիլիսիից, որտեղ նույնպես երկու օր էր անցկացրել։

Մերկելի պատվիրակության կազմում ընդգրկվել են կանցլերի` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խորհրդական Յան Հեքերը, Ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը, եվրոպական քաղաքականության գծով խորհրդական Ուվե Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը։

Ժամանելուց հետո Գերմանիայի պատվիրակությունը կայցելի «Ծիծեռնակաբերդ», իսկ երեկոյան երկու երկրների կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան մամուլի համար։

Փաշինյանն առաջին անգամ Մերկելի հետ հանդիպել էր հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այն ժամանակ Փաշինյանը զրուցել էր մի շարք եվրոպական առաջնորդների, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի (որը նույնպես Հայաստան կժամանի հոկտեմբերին, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար) և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Մերկելը Երևանում կանցկացնի երկու օր, որից հետո կմեկնի Բաքու։