Երևանի անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին

Անձնագրային ծառայությունները ոչ աշխատանքային օրերին կաշխատեն 5 ժամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցի 8-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև օգոստոսի 29-ը, ժամը 18.00-ն։

Օսիպյանն աշխատանքից ազատեց Երևանի ոստիկանապետին

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գրանցման համար պահանջվող՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում օրենքով սահմանված ժամկետով հաշվառված լինելու տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ Երևանի անձնագրային ծառայությունները սույն թվականի օգոստոսի 25-ին և 26-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով 10.00-15.00։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 23-ին:

Ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»)։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ՀՀԿ-ն իրենց հերթին առաջարկել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրել է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։ «Ժառանգության» թեկնածուն կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, ՕԵԿ–ինը` Մհեր Շահգելդյանը։