Մերկելը Թբիլիսիում ոչ միայն խմել է, այլև երգել. տեսանյութ

Վրացական «Շվիդկացա» համույթը գերել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Վրացական գինի համտեսելուց և համեղ ընթրիք վայելելուց հետո «երկաթե» կանցլերը ոգեշնչվել է և սկսել երգել։ Մերկելը վրացական համույթի հետ երգել է Wir lieben die Stürme գերմանական ժողովրդական երգը։
Sputnik

Երեկ պաշտոնական հանդիպումից և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո Մերկելը մասնակցել է Մտացմինդա զբոսայգում կազմակերպված ընդունելությանը։ Վերջում վրացական «Շվիդկացա» համույթի հետ Մերկելը նավաստիների մասին գերմանական ժողովրդական Wir lieben die Stürme երգն է կատարել։

Դիտեք տեսանյութում` ինչպես է դա տեղի ունեցել։

Մերկելն այս պահին Երևանում է։