«Տարածքներն անվճար չեն հանձնվում». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դատի է տվել քաղաքագետին

Խաչատուրովը պահանջում է հերքել 2016 թվականի ապրիլին առնչվող ակնարկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղհայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի։ Այս մասին տեղեկատվություն կա ՀՀ դատական տեղեկատվական համակարգում (Datalex)։

ՀՀ ԱԳՆ–ն արձագանքեց Պուտինի ու Նազարբաևի` ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի հարցով քննարկմանը

Հարցազրույցներից մեկի ժամանակ Գրիգորյանը Խաչատուրովին մեղադրել է, որ վերջինս 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ իր պարտականությունները չի կատարել։ Այն ժամանակ գեներալ–գնդապետ Խաչատուրովը գլխավորում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը։

Խաչատուրովը Գրիգորյանից հանրային հերքում է պահանջում, ինչպես նաև իր պատվի և արժանապատվության բարոյական վնասի փոխհատուցում։

Ավելին, Գրիգորյանը հայտարարել էր Խաչատուրովի և ևս մի քանի գեներալների հաշիվները ստուգելու անհրաժեշտության մասին` ավելացնելով, թե «տարածքներն անվճար չեն հանձնվում»։