Ռեբրենդավորված «Արի տունն» ավարտվեց

Վարչապետը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրի պաշտոնական փակմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Այս տարվա «Քայլ դեպի տուն» ծրագիրը պաշտոնապես ավարտվեց:

Հայտնի է «Քայլ դեպի տուն» ծրագրի այն մասնակցի անունը, ով կապրի ՀՀ վարչապետի տանը

  Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանն այսօր կայացել է ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին:

Միջոցառմանը մասնակցել են նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը: