Փիղը կոտրել է ավտոմեքենայի ապակին և կաթվածահար արել ուղևորներին. տեսանյութ

Կատաղած կենդանին մոտեցել է ավտոմեքենային և իր հսկայական կնճիթով կոտրել ապակին։ Այնուհետև մեքենան հետընթաց է կատարել, բայց փիղը որոշ ժամանակ հետևել է ավտոմեքենային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Շրի Լանկայում կատաղած փիղը հարձակվել է ավտոմեքենայի վրա, որում ուղևորներ են եղել։ Փիղը գրոհել է ավտոբուսն ու կոտրել դիմապակին, մարդիկ վախեցել են։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին մոտենում ավտոմեքենային և իր հսկայական կնճիթով կոտրում ապակին։ Այնուհետև մեքենան հետ է ընթանում, իսկ փիղը որոշ ժամանակ գնում է ավտոբուսի հետևից։ YouTube-ում հրապարակված տեսանյութը մոտ 9 հազար դիտում ունի։

Համացանցի օգտատերերը փորձում են արդարացնել ագրեսիվ կենդանու պահվածքը` նշելով, որ նա ցավ է ապրում, ինչն էլ դարձել է ավտոմեքենայի վրա հարձակվելու պատճառը։