Նորություն «Կալաշնիկովից». կոնցեռնը ներկայացրել է նոր մարտական ռոբոտ

«Արմիա-2018» միջազգային ֆորումին «Կալաշնիկով» կոնցեռնը մի շարք նոր մշակումներ է ներկայացրել:
Sputnik

«Կալաշնիկով» կոնցեռնը մարդակերպ նոր ռոբոտ է ներկայացրել «Արմիա-2018» ֆորումում:

Այն ստացել է «ուղիղընթաց կառավարվող համալիր» անվանումը: Մեքենայի տեխնիկական հնարավորություններն առայժմ գաղտնի են պահվում:

Ռոբոտը նախատեսված է ինժեներական և մարտական խնդիրների լուծման համար: Այն կշռում է մոտ 4,5 տոննա: