Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Մատչ ՏՎ» մարզական հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր և դերասան Մլեչնիի ռեփ-բաթլի մասին հարցին հայերեն է պատասխանում։
YouTube-ի ալիքով Versus Battle (լատ. versus` դեմ, անգլ. battle` կռիվ, մարտ) ռուսական առցանց շոուի ընթացքում, որի մասնակիցները ռեփի և հիփ-հոփի կատարողներն են, մրցում են կենդանի լեզվային ելույթներում, Թինային հարցնում են, թե վերջապես երբ տեղի կունենա Մլեչնիի հետ նրա «վերսուսը»։ Հարց տվող երիտասարդը ներկայանում է Արման անունով։
Ի պատասխան Թինան ծիծաղում է և հարցնում. «Արման, հա՞յ եք»։ Դրական պատասխան ստանալուց հետո Կանդելակին հանդիսատեսին ապշեցնում է իր հայերենով։
«Հայերենք կարողանո՞ւմ եք խոսել»,- հարցնում է նա։
«Իհարկե», — պատասխանում է Արմանը։
Թինան շարունակում է. «Վա։ Հասկանո՞ւմ եք։ Ի՞նչ եք ասում»։
«Այստեղի՞ց եք, թե՞ Հայաստանից։ Որտեղի՞ց եք», — շարունակում է Կանդելակին հայերեն։
«Հայաստանից եմ եկել», — պատասխանում է Արմանը։
«Հայաստանի՞ց եք եկել։ Եվ ինչո՞ւ եք եկել», — ասում է Թինան։
«Դե, ընտանիքով այստեղ ենք տեղափոխվել», — ասում է Արմանը։
«Ա, ընտանիքով։ Օջախով եք եկել ուրեմն։ Լավ լինեք, սաղ լինեք։ Հաջողություն», — ժպտալով ասում է Կանդելակին։
Հատկանշական է, որ Թինան կիրառում է «օջախ» բառը։ Կարելի է ենթադրել, որ նա բավականին լավ տիրապետում է խոսակցական հայերենին։
Հայերեն զրույցից հետո Թինան անցնում է ռուսերենի. «Լսեք, դե հասկանում եք, որ եթե ես` վրացիս, հայերեն այսպես եմ խոսում, ապա Մլեչնիից հենց այնպես պոկ չեմ գա։ Կլինի։ Գարնանը։ Գրում ենք, պատրաստվում, որպեսզի լավ լինի, որ երկրպագուներին չհիասթափեցենք։ Այնպես որ ամեն ինչ կլինի»։