Խենթ ջրասուզորդը հեծնել է կետին և «պայթեցրել» համացանցը. տեսանյութ

Ամենահետաքրքիրն այն է, որ ջրասուզորդն ամենևին էլ խիզախ չէ, կետերն են դանդաղաշարժ և բացարձակ անվտանգ են մարդկանց համար։
Sputnik

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում արկածախնդիր ջրասուզորդը լողում է կետ-շնաձկան վրա։ Տեսանյութը նկարահանվել է Ինդոնեզիայի արգելոցային գոտում օգոստոսի 9-ին։

Օգտատերերին զարմացրել է ջրասուզորդի քաջությունը։ Նա պառկել է կետ-շնաձկան վրա ու օպերատորին ցույց է տալիս, որ ամեն ինչ կարգին է։

Միաժամանակ բնապահպանները քննադատել են նրան և նույնիսկ դիմել համապատասխան մարմիններին։ Արդյունքում երիտասարդին ձերբակալել են, զրկել ջրասուզորդի արտոնագրից, քանի որ այդ ձկները Ինդոնեզիայում պաշտպանության տակ են։