Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում մոտ 240 մլն դոլարի նախագիծ է նախապատրաստում

ԵԱԶԲ-ն պատրաստ է վարկավորել նույնիսկ հայկական դրամով։ Սակայն խնդրում է գնել իրենց պարտատոմսերը և վարկեր տրամադրել ՌԵՊՈ–գործարքներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկի համար Հայաստանը մոտ 240 մլն դոլար ընդհանուր գումարի չափով նախագիծ է նախապատրաստում։

Ի՞նչ կլինի, եթե դրամն արհեստականորեն արժեզրկեն. պատասխանում է տնտեսագետը

Այս մասին գրված է բանկի հաղորդագրության մեջ։

Նախագծեր են իրականացվելու գյուղատնտեսության, էլեկտրաէներգետիկայի, հեռահաղորդակցման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ոլորտներում։

Ինչպես նշեց Եվրասիական զարգացման բանկի նախագահ Անդրեյ Բելյանինովը, Հայաստանում նախագծերի համար նախատեսված է նոր միջոցներ տրամադրել։ Նախատեսվում է, որ բանկի բոլոր ներդրումներից Հայաստանին կարող է բաժին ընկնել մինչև 15%, ինչը շատ է, հաշվի առնելով, որ Հայաստանի գործնական մասնակցությունը ԵԱԶԲ–ին 0,01% է կազմում։

«Հայաստանին վարկեր տրամադրելու  համար, բանկը պատրաստ է ուսումնասիրել նույնիսկ ոչ այդքան մեծ նախագծեր` մի քանի մլն դոլարի», – ավելացրեց նա։

Բանկն ուսումնասիրում է նաև  մասնակից երկրների ազգային արժույթով նման վարկերի տրամադրման հնարավորությունը։ Հայկական դրամի դեպքում նման փորձ դեռ չկա։ Կարելի է պարտատոմս թողարկել դրամով տեղի ֆոնդային շուկայում, սակայն նրա ակտիվությունը, ԵԱԶԲ–ի կարծիքով, շատ քիչ է։

Եթե  ԵԶԱԲ–ի նման պարտատոմսեր կարողանան ձեռք բերել  պետական ֆինանսական կազմակերպությունները, իսկ ԿԲ–ն դրանց համար ՌԵՊՈ–ի տեսքով վարկեր տրամադրի, բանկը կկարողանա հայկական բիզնեսը վարկավորել նաև դրամներով, նշված է հաղորդագրության մեջ։