ՌԱԴԻՈ

Թարխանյան. «Առաջին հերթին կվերանայեմ ու կվերապլանավորեմ Երևանի բյուջեն»

2009թ.–ին ընդունված օրենքը, որ քաղաքապետի ընտրություններին կարող են մասնակցել միայն քաղաքական ուժերը, մեծ վնաս հասցրեց Երևան քաղաքին ու մյուս քաղաքներին։
Sputnik
Անահիտ Թարխանյան. «Մասնակցում ենք ընտրություններին ոչ թե որպես քաղաքական ուժ, այլ որպես հասարակական նախաձեռնություն»

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը։

«Երևանի կառավարմանը պետք է մասնակցի ինքը` համայնքը։ Եվ ավագանու ընտրությունները հենց համայնքի ինքնակառավարման մեթոդ է, որի միջոցով այն կարգավորում է իր բոլոր գործառույթները։

«Երևանի հանրությունը» նախաձեռնությունը ձևավորված է տարբեր հասարակական կազմակերպություններից, և մենք բոլորս ուզում ենք մեր նպաստը բերել մեր սիրելի քաղաքին։ Այստեղ հավաքված են բոլոր ոլորտների լավ մասնագետները, որոնք ունեն կամք` ինչպես փոխել Երևան քաղաքը»,–ասում է Թարխանյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր կանի առաջինը, եթե դառնա Երևանի քաղաքապետ, Անահիտ Թարխանյանն ասաց, որ առաջին հերթին կսահմանի արգելանք Երևանի փոքր կենտրոնում որևէ կառուցապատում իրականացնելու համար և 2-րդը կվերանայի ու կվերապլանավորի ամբողջ բյուջեն։