Կրակում են Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպանատան վրա. տեսանյութ

Այսօր վաղ առավոտյան անհայտ անձինք կրակ են բացել Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա։
Sputnik

Աթաթուրքի անվան բուլվարում ուղևորատար սպիտակ մեքենայից դեսպանատան ուղղությամբ 4–5 կրակոց են արձակել։

Հրաձգության թիրախ է դարձել դիվանագիտական առաքելությունը հսկող ոստիկանների համար առանձնացված կառույցը:

Տուժածներ չկան։