ԱԱԾ գնում են նաև ճանաչողական այցով. ԻԻՀ դեսպանը հյուրընկալվել է Արթուր Վանեցյանին

Տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ Հայաստան-Իրան համագործակցության նոր ուղիներ գտնելու նպատակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 Օգոստոս — Sputnik. Հայաստանի հետ նախկինում հաստատված ամուր փոխգործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա՝ ի նպաստ երկու երկրների շահերի. այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին՝ Արթուր Վանեցյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ԻԻՀ դեսպանը ծառայություն էր այցելել ճանաչողական այցով:

Глава СНБ Армении Артур Ванецян во время встречи с чрезвычайный и полномочным послом Ирана в Армении Сеедом Каземом Саджади (20 августа 2018). Еревaн

Ողջունելով դեսպանին՝ ԱԱԾ տնօրենը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է,  որի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն:

Чрезвычайный и полномочный посол Ирана в Армении Сеед Казем Саджади на встрече с главой СНБ Армении Артуром Ванецянем (20 августа 2018). Еревaн

Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա անդրադարձել երկու երկրների համագործակցությանը:

Ս. Սաջջադին նշել է, որ Իրանը Հայաստանի համար որևէ սահմանափակում չունի և այժմ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու նպատակով:

Անդրադառնալով համագործակցության արդեն գործող ոլորտներին՝ տնօրեն Ա.Վանեցյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ մոտեցում ունի զբոսաշրջության հիմնահարցերին, կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցված մեծ հետաքրքրությունն ու ակտիվ հոսքը Հայաստան:

Տնօրենը վստահեցրել է, որ արվում է ամեն հնարավորը զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար: