Ինչպես է հնդիկ խոհարարն այրում ուտեստն ու համարձակ գուրմաններին. ցնցող տեսանյութ

Հնդկական խոհանոցը հայտնի է համեմունքների բազմազանությամբ և տաք ու կծու ուտեստներով։ Սակայն այսպիսի բան դեռ ոչ ոք չէր փորձել։
Sputnik

«Այրվող փողոցային հնդկական ուտեստ» անունով տեսանյութը հայտնվել է Facebook սոցիալական կայքում մոտ մեկ ամիս առաջ, բայց այն դիտել են ավելի քան 17 միլիոն անգամ։ Տեսանյութում երևում է` ինչպես են տեղացիներն ու զբոսաշրջիկները փորձում այդ ուտեստը։

Խոհարարը տերևի մեջ է դնում բաղադրիչներն ու, կծու համեմունքներն ավելացնելով, այրում է։ Դրանից հետո բառի բուն իմաստով այրվող ուտեստը դնում են հաճախորդի բերանը։ Դատելով արձագանքներից` ուտեստը լավ էլ համեղ է։

Մանրամասները դիտեք տեսանյութում։