Ֆլորիդայի հրաձիգին դատապարտել են 5 ցմահ ժամկետի և 120 տարվա բանտարկության

ԱՄՆ-ի դատարանը Ֆլորիդայի հրաձիգին դատապարտել է 5 ցմահ ժամկետի ու 120 տարվա բանտարկության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դատարանը Էստեբան Սանտյագոյին  դատապարտել է հինգ ցմահ ժամկետի և 120 տարվա ազատազրկման։ Նա 2017թ.-ին կրակ է արձակել օդանավակայանում՝ խլելով հինգ մարդու կյանք։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Sun-Sentinel թերթին։

Դժբախտ դեպք Ֆլորիդայում. ակրոբատն ընկել է ելույթի ժամանակ ու մահացել

Հրապարակելով դատավճիռը՝ դատավոր Բեթ Բլումը հայտարարել է, որ օդանավակայանում նրա գործողությունները կարելի է որակել «չարիքի 85 վայրկյան». այդքան ժամանակ անց հրաձիգը ձերբակալվել է։

«Այս դատարանի համար շատ բարդ է, եթե ընդհանրապես հնարավոր է առանձնացնել ձեր գործողություններում չարիքը մարդու մեջ առկա չարիքից», — ասել է դատավորը՝ դիմելով Սանտյագոյին։

2017թ-ի հունվարի 6-ին լատինաամերիկացի Էստեբան Սանտյագոն Ֆորտ Լոդերդեյլի օդանավակայանում կրակ է արձակել մարդկանց վրա։ Արդյունքում մահացել է 5 մարդ, ավելի քան 40 հոգի վիրավորվել է։ Սանտյագոն ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Ավելի ուշ պարզվել է, որ նա Իրաքի պատերազմի վետերան է, նախկինում հայտնվել է հատուկ ծառայությունների տեսադաշտում և ուղարկվել է բուժվելու հոգեկան խնդիրներից։