Նիկոլ Փաշինյանը բացահայտել է, թե ինչ երգի տակ է պարում

Այսօր` օգոստոսի 18–ին, Փաշինյանի կրտսեր դստեր` Արփիի ծննդյան օրն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Այսօր Նիկոլ Փաշինյանի կրտսեր դստեր` Արփի Փաշինյանի ծննդյան օրն է։

Փաշինյանի արտաքին քաղաքականության հարյուր օրերը. ինչպիսի՞ ափերի մոտ է լողում Հայաստանը

Պարզվում է` վարչապետն ընտանեկան խնջույքում լավ զվարճացել ու պարել է` միաժամանակ նշելով և՛ դստեր տարեդարձը, և՛ իր վարչապետության 100 օրը։

Նա նաև ներկայացրել է, թե այսօր ընտանիքով ինչ երգի տակ են պարել ու ափսոսանք հայտնել, որ երեկ չի պարել հրապարակում, հանրահավաքի ժամանակ։

«Զարմանում եմ, թե ինչպես եմ երեկ հրապարակում դիմացել ու չեմ պարել:

Բայց քիչ առաջ տեղը հանեցի ընտանեկան միջավայրում, Արփիի ծննդյան օրվա առիթով»,–գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում` գրառմանը կցելով Թաթայի «Հայաստան, բարև» երգը:

Հիշեցնենք, երեկ` օգոստոսի 17–ին իր վարչապետության 100–րդ օրը  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։

Իսկ այսօր` օգոստոսի 18–ին, նրա կրտսեր դստեր` Արփիի ծննդյան օրն է։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ունեն 3 դուստր և մեկ որդի։