Ինչպե՞ս է ապրում 102–րդ ռազմաբազան ու ինչ սպառազինություն ունի. բաց դռների օր էր բազայում

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում այսօր բաց դռների օր էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի— Sputnik, Արմենուհի Մխոյան. «Ռուսական մշակութային օրեր» միամսյակի մեկնարկը 102-րդ ռազմաբազայում ազդարարվեց բաց դռների օր միջոցառմամբ: Գյումրիից, Ջաջուռից, Փանիկից և անգամ Երևանից ու Վանաձորից եկած հյուրերը հնարավորություն ունեցան  մոտիկից ծանոթանալու բազայի սպառազինությանը: Զինտեխնիկան տեսնելու և դրանց տեխնիկական հնարքներին ծանոթանալու եզակի հնարավորություն էին ստացել բոլոր ցանկացողները: Ինչպես միշտ այս անգամ ևս բազայի հրամանատարությունը չէր մոռացել հրավիրել նաև Մեծ Հայրենականի գյումրեցի վետերաններին։

День открытых дверей в 102-й российской военной базе (18 августа 2018). Гюмри

Ի դեպ, հնարավորությունից ամենաշատն ուրախացել էին երեխաները՝ վերջիններս մոտիկից ծանոթացան զինվորական կյանքին, ապա նաև տեխնիկային։ Նրանց զարմացրեց գիշերային և ցերեկային հետախուզության ժամանակ կիրառվող լեռնային ու ջրային դժվարանցանելի վայրերի հաղթահարման  համար նախատեսված զինտեխնիկան, ժամանակակից ռադիոհամակարգերն ու անօդաչու սարքերը:

День открытых дверей в 102-й российской военной базе (18 августа 2018). Гюмри

Հնարավորությունը բաց չթողեց նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը,  ով Sputnik Արմենիային ասաց՝  շատ  հետաքրքիր է: «Քաղաքացիների մոտ այնպիսի  տպավորություն է, որ 102-րդ  ռազմաբազան փակ է և կապ չկա: Պետք է այդ սխալ ընկալումը վերանա: Իմ համար ևս  անչափ հետաքրքիր է այն տեխնիկան, ինչ ցուցադրված է:  Ինչպես տեսնում եք, չկա պատնեշ, հայերն ու ռուսները միասին են` ինչպես միշտ։ Նրանք այսօր ևս շատ լավ հարաբերությունների մեջ են Գյումրիում»,-նշեց մարզպետը:

День открытых дверей в 102-й российской военной базе (18 августа 2018). Гюмри

102-րդ  ռազմաբազայի աշխատակազմի հետ աշխատանքներում հրամանատարի տեղակալ, գնդապետ  Ալեքսեյ Պալյուխովիչը փաստեց՝ առաջին անգամ չէ, որ նման միջոցառում է իրականացվում: «Սա արվում է ցույց տալու համար` ինչ է անում ու ինչպես է ապրում ռազմաբազան, ինչ  սպառազինություն կա այստեղ, ինչպես կարող է այն պաշտպանել ու իրականացնել զինվորական խնդիրը: Ի դեպ, մենք ոչ միայն ծառայում ենք, այլ նաև հանգստանում։ Այսօր էլ բոլոր հրավիրվածների, ինչպես նաև այստեղ իրենց զինվորական ծառայությունն իրականացնող ռուս  զինվորականների հարազատների համար կազմակերպել ենք  համերգ և զինվորական հյուրասիրություն»,-նշեց պատասխանատուն:

Sputnik Արմենիայի հարցին, թե ցուցադրվող տեխնիկան ամբո՞ղջն է, գնդապետը ժպտալով նշեց. «Անշուշտ ոչ բոլորը, ամեն ինչ չէ, որ ձեզ ցուցադրելու ենք, մեր ողջ գաղտնիքը չենք  բացի»:

1 / 7
Բաց դռների օր 102–րդ ռազմաբազայում
2 / 7
Բաց դռների օր 102–րդ ռազմաբազայում
3 / 7
Բաց դռների օր 102–րդ ռազմաբազայում
4 / 7
Բաց դռների օր 102–րդ ռազմաբազայում
5 / 7
Բաց դռների օր 102–րդ ռազմաբազայում
6 / 7
Բաց դռների օր 102–րդ ռազմաբազայում
7 / 7
Բաց դռների օր 102–րդ ռազմաբազայում

Բոլորին հնարավորություն էր տրվել ոչ միայն մոտիկից  տեսնելու ժամանակակից անօդաչու սարքերը, հետախուզական համակարգերը, նռնականետերը, այլ նաև ձեռքերը վերցնելու ատրճանակները, ինքնաձիգները:

Տեխնիկան տեսնելուց հետո, բոլոր ցանկացողները նաև համտեսեցին դաշտային խոհանոցի հնդկաձավարի շիլան ու կոմպոտը: