ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի- Sputnik- «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է. նրան կարևոր հանդիպումների, այցե¬րի չեն տանում, լուրջ գործեր չեն հանձնարարում, որևէ կերպ գործունեու¬թյունը չեն լուսաբանում: Նա մեկուսացված է:
Դա է պատճառը, որ թե´ պաշտոնյաներից, թե´ լրագրողներից քչերն են հիշում, որ նման փոխվարչապետ կա:
Առհասարակ, բոլոր մար¬միններում, որտեղ Փաշինյանը ԲՀԿ-ական է նշանակել, նրանց հսկող մի քանի ՔՊ-ական են դրել, որ ԲՀԿ-ականները որևէ ինքնուրույն բան չանեն, հսկողության տակ լինեն»: