Հնդկաստանում ուժեղ ջրհեղեղի հետևանքով մահացել է ավելի քան 300 մարդ

Հնդկաստանի Քերալա նահանգում օգոստոսի 8-17-ը ջրհեղեղների հետևանքով մահացածների հասել է 324-ի։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տարերային աղետը կործանում մարդկանց։
Sputnik

Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն աճում է։ Արդեն 324 մարդ է մահացել։ Պատճառը շարունակվող հորդառատ անձրևներն են, որոնք տեղում են երկրի հարավում՝ Քերալա նահանգում։

Տարհանում և արտակարգ օգնություն ցուցաբերելու գործողություններ են իրականացնում բանակը, ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, առափնյա ծառայությունը։ Ավելի քան 220 հազար մարդ մնացել է առանց տանիքի, և դա Հնդկաստանի հարավում ու հարավ-արևմուտքում օգոստոսի 8-ից անձրևները սկսվելուց ի վեր։ Եվս 30 հազար մարդ ստիպված են եղել տեղափոխվել ժամանակավոր կացարաններ։