Խելացի գեղեցկուհին. ինչո՞վ է հայուհին գրավել Թաիլանդի ժյուրիին գեղեցկության մրցույթում

2017թ.-ի վիցե միսս Հայաստանը, Miss World Tourism Ambassador մրցույթի հայ մասնակից Արփինե Հարությունյանը գրավել է ժյուրիի անդամներին ոչ միայն կազմվածքով ու գեղեցկությամբ, այլ նաև ինտելեկտով։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայկական տարազը, կոնյակն ու Հայաստանի հին պատմությունը գրավել են Miss World Tourism Ambassador գեղեցկության մրցույթի մասնակիցներին ու ժյուրիին։ Մրցույթն անցկացվել է Վիետնամում ու Թաիլանդում հուլիսի 25–ից օգոստոսի 8–ը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի հայաստանյան մասնակից Արփինե Հարությունյանը։

Арпине Арутюнян

Արփինեի հմայքն ու գեղեցկությունը Հայաստանում ընտրական փուլի ընթացքում նկատել է World Miss Tourism Ambassador գեղեցկության մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը։ Յանայի ընտրությունը ճիշտ էր, արդեն Վյետնամում ու Թաիլանդում հայուհուն ըստ արժանվույն են գնահատել` առանձնացնելով նրան 50 մասնակիցների շարքում։ Միջազգային մրցույթի արդյունքներով` նա լավագույն տասնյակում է հայտնվել։

Арпине Арутюнян

Արփինեն առաջին անգամ էր միջազգային մակարդակի գեղեցկության մրցույթի մասնակցում։ 2017 թվականին նա ազգային մրցույթին է մասնակցել ու երկրորդ տեղն է զբաղեցրել։ 26–ամյա աղջիկը բավականին մեծ փորձ ունի մոդելային բիզնեսում` մոտ հինգ տարվա։ Նա իր կարիերան սկսել է Վրաստանում ու այս տարիների ընթացքում կարողացել է գտնել հաջողության իր բանաձևը։

«Մեծ պատասխանատվություն էր մրցույթում Հայաստանը ներկայացնելը։ Շատերը ձախողվում են, քանի որ առաջին հերթին ներկայացնում են իրենց, այլ ոչ թե երկիրը», – ասաց Հարությունյանը։

Գեղեցկուհի հայուհին Ղրղըզստանը կներկայացնի «Միսս ԱՊՀ 2018» մրցույթում

Հարությունյանը գրավել է ժյուրիի անդամների ու մասնակիցների սրտերը ոչ միայն արտաքին տվյալներով (աղջիկն ի ծնե սլացիկ կազմվածք ունի), նա նաև զուսպ է շպարի ու հագուստի ընտրության հարցում։ Շատերին զարմացրել է հայկական տարազը, որով աղջիկը ելույթ է ունեցել մրցույթի փուլերից մեկում։

«Բոլորն ինձ հարցնում էին` ինչ են նշանակում տարազի վրայի խաչերը։ Այստեղ պետք էր ներկայացնել Հայաստանի պատմությունը, ես բացատրում էի, որ մենք քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին պետությունն ենք», –ասաց Արփինեն։

Այդ փաստը շատերին էր զարմացնում։ Արփինեն ընդգծում է, որ այդպիսի մրցույթներին մասնակցելու համար բավական չէ լավ արտաքին տվյալներ ունենալը, պետք է նաև բավականին գիտակ լինել։

Մրցույթի առաջին օրը Արփինեն բեմ դուրս եկավ սպիտակ ծաղիկներով սև երեկոյան զգեստով։ Երկար մազերը նա զարդարել էր ձեռքով գործած ծաղկեպսակով։

«Այդ օրվա արդյունքով ես 50 մասնակիցներից ընտրվել էի ու հայտնվել էի լավագույն հնգյակում», – ասաց Արփինեն։

Ռուսաստանի գեղեցկուհիները` մեկ բեմում. կայացավ «Միսս Ռուսաստան 2018» մրցույթը

Աղջիկը կարծում է, որ ժյուրին գնահատել է նրա պարզ ու բնական կերպարը։ Շատ մասնակիցներ տեղեր չեն գրավել, չնայած վառ զգեստներ էին հագել։ Հնարավոր է` նրանք իրենց անբնական էին պահում, նաև բազում պլաստիկ վիրահատություններն իրենց զգացնել էին տալիս։

Մրցույթի տարբեր փուլերին զուգահեռ գեղեցկուհիները տարբեր միջոցառումներին էի մասնակցում։ Նրանք այցելել են կղզի, գիշերօթիկ դպրոց և այլն։ Արփինեն որպես հուշ կազմակերպիչներին նվիրել է հայկական գինի, կոնյակ, Արարատ լեռով ու նռով տարբեր հուշանվերներ։

«Այսպիսի նվերը նրանք հաստատ չեն մոռանա», – ժպտալով նշում է նա։

World Miss Tourism Ambassador մրցույթի միջազգային տնօրեն Յանա Գրիգորյանն իր հերթին կարևորում է հայ աղջիկների մասնակցությունն այդպիսի մրցույթներում, նա նաև քարոզում է Հայաստանում այդպիսի մրցույթների անցկացումը։

«Այդպիսի միջոցառումներն առաջին հերթին նպաստում են զբոսաշրջության զարգացմանը։ Ցավոք, Հայաստանում դրանց կասկածամտորեն են վերաբերվում, հետաքրքրություն չկա», – ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Գրիգորյանն ընդգծեց` ժամանակն է, որ Հայաստանը համաշխարհային ասպարեզում հայտնի իր մասին որպես գեղեցկության մրցույթներ անցկացնող երկիր։

1 / 3
Արփինե Հարությունյան
2 / 3
Արփինե Հարությունյան
3 / 3
Արփինե Հարությունյան

«Հուսով եմ` մի քանի տարում իմ աշխատանքն այդպիսի արդյունք կտա։ Առաջարկ կա, որ Հայաստանը որպես ընդունող կողմ լինի, սակայն հետաքրքրություն ու պահանջարկ չկա», – ասաց Գրիգորյանը։

World Miss Tourism Ambassador գեղեցկության մրցույթի ազգային տնօրենը պատրաստվում է արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը սեպտեմբերի 7-17 կայանալիք Face of Beauty International գեղեցկության մրցույթում։