Ավելի քան միլիոն դիտում. Թբիլիսիում տատն իր պարով վարակել է կանգառի մարդկանց

Թբիլիսիի Ռուսթավելի հրապարակում նկարահանված տեսանյութը շարունակում է տարածում ստանալ համացանցում, թեև այն այս տարվա գարնանն է նկարահանվել։ Առաջինը չդիմացավ տատը։ Նրա կոչին արձագանքեց երիտասարդն ու գնաց...
Sputnik

Հետզհետե, մեկը մյուսի հետևից սկսեցին երիտասարդներ միանալ պարին` տղաներ ու աղջիկներ։ Կանգառում հավաքված մարդիկ չէին կարողանում հայացքը կտրել։ Շատերը, իհարկե, նկարահանում էին պարերը։

Ու ոչինչ, որ պարողներից մեկի հեռախոսն ընկնում է։ Փոխարենը ինչպիսի տրամադրություն է տիրում Ռուսթավելիի վրա։