Վանեցյանին վերակենդանացնողներ պետք կգան. հայկական ֆուտբոլի նոր սկիզբը

Կարծես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը մոտ է հանգուցալուծմանը, ու հենց այնպիսի հանգուցալուծմանը, որի մասին խոսվում էր վերջին ամսվա ընթացքում։ Շուտով, եթե ոչ մի արտառոց բան չլինի, այդ պաշտոնը կզբաղեցնի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։ Երևի, դա ճիշտ քայլ է։
Sputnik

Վերջերս գրել էի ՀՖՖ–ի նախագահի պաշտոնում Վանեցյանի թեկնածության, դրա դրական ու բացասական կողմերի մասին։ Ամենակարևոր ու գրեթե միակ փաստարկը դրա դեմ այն է, որ եթե Վանեցյանը դառնա ՀՖՖ նախագահ, արդյո՞ք նա կհասցնի համատեղել այդ երկու պաշտոնները։

ԱԱԾ ղեկավարի պաշտոնի անսահման կարևորության մասին շատ խոսել պետք չէ։ Իսկ հայկական ֆուտբոլը աղետալի վիճակում է. մի քանի տարի առաջ նպատակաուղղված կերպով ջախջախվեց հիանալի հավաքականը, հիմա այն քրտնաջան աշխատանքի շնորհիվ պետք է վերականգնել։ Երկրի առաջնությունը խղճուկ տեսք ունի, թեև դրան մասնակցում են ոչ թե վեց, այլ ինը ակումբ, ահռելի խնդիրներ կան ֆուտբոլային տնտեսության մեջ` սկսած ամենափոքրերին սովորեցնելուց…

Հայկական ակումբները դուրս մնացին Եվրոգավաթի խաղարկությունից

Մի անգամ գրել եմ, որ հայկական ֆուտբոլի վիճակն այնքան վատ է, որ նրան շուրջօրյա դայակ է պետք, ու անհայտ է, արդյո՞ք Վանեցյանը կկարողանա դա անել։ Ոչ թե այն պատճառով, որ Վանեցյանը անիրազեկ է, այլ բացառապես հիմնական աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով։

Բայց ահա ինն ուժեղագույն ակումբները վստահում են Վանեցյանին, նրա թեկնածությունն են առաջադրում, իսկ նա էլ համոզված է, որ ֆուտբոլային պարտականությունները չեն խանգարի իրեն։ Այդ երկու հանգամանքները, որոնք, հավանաբար, որոշիչ են, կազդեն այն բոլոր մարդկանց դրական վերաբերմունքի վրա, ովքեր անտարբեր չեն Հայաստանում ֆուտբոլի ճակատագրի նկատմամբ։

Իսկ մեր ֆուտբոլում իսկապես շատ անելիք կա։ Խնդիրները կարելի է ու պետք է լուծել, միայն թե ցանկություն լինի, ու դրա համար նա պետք է խելացի տեղակալների ու կոմպետենտ կատարողների (վերակենդանացողների) մի խումբ ունենա։ Իսկ ինքը պետք է միջամտի ու համակարգի աշխատանքն ամենակարևոր ու սկզբունքային պահերին։

Մեր ֆուտբոլը պետք է վերակենդանացնել մաս առ մաս` սկսած մանկական ու երիտասարդական ֆուտբոլից. պետք են մարզադաշտեր, բարձրակարգ մարզիչներ… ֆուտբոլը թանկ հաճույք է, իսկ վերջնական արդյունքն ուղիղ համեմատական է ծախսված գումարի չափին, որքան էլ որ ծեծված հնչի։

Հետո պետք է վերակենդանացնել սիրողական ֆուտբոլը, մրցումներ հորինել, խրախուսել թիմերի մրցումները ցանկացած գյուղում, եթե այնտեղ այդպիսի ցանկություն հայտնեն։ Եթե ցանկություն չհայտնեն, պետք է գնալ այդ չֆուտբոլային գյուղն ու քարոզել, աշխատել մարդկանց հետ, օգնել ինչով կարելի է ու չի կարելի։

Ֆուտբոլը դիմակներո՞վ. ինչպե՞ս է Վանեցյանը լուծելու «Նեմեց Ռուբոյի» հարցերը

Հետո պետք է վերակենդանացնել բարձրագույն դիվիզիոնը։ Որ ակումբները դադարեն վախենալ ՀՖՖ նախագահի կամայականություններից, որ ամեն վայրկյան վատության չսպասեն։ Որ սովորել տրանսֆերտային քաղաքականություն վարել, այլ ոչ թե մեկ ամառվա ընթացքում հինգ, վեց, յոթ միջինից ցածր մակարդակի լեգեոներներ գնեն, որոնք տեղացի տղաներին (ովքեր նրանց պատճառով դուրս եմ մնում կազմից) ոչինչով չեն գերազանցում։

«Որակի հսկողության» նման մի բան է պետք հորինել, որ ակումբները հասկանան, որ իրենց ծախսած գումարով ավելի լավ է մեկ–երկու, բայց ավելի բարձրակարգ խաղացող գնել։ Թեկուզ ոչ համաշխարհային աստղերի, մենք դեռ այդքան չենք ձգի, այլ պարզապես ամուր փորձառու ֆուտբոլիստների. դրանից մեր ֆուտբոլը շատ ավելի մեծ օգուտ կունենա։

Հետո պետք է վերակենդանացնել հավաքականը։ Դրա կոմպետենցիայի հարցերը լուծի բացառապես մարզիչը, այլ ոչ թե նախագահի մի թելադրանքն ու ֆեդերացիայի ղեկավարի անձնական համակրանքն ու հակակրանքը։ Հիմա հավաքականի ղեկին Վարդան Մինասյանն է, հաջողություն եմ նրան մաղթում։ Բայց վաղ, թե ուշ նոր մարզիչի հարց կառաջանա ու ցանկալի է, որ իսկապես բարձրակարգ մասնագետների հրավիրեն, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր ամենաքիչ աշխատավարձն են ուզում։ Ֆուտբոլը թանկ բան է։

Հատկանշական է, որ այս տարի միանգամից երկու հայկական ակումբ եվրոպական գավաթներում այդքան հեռուն գնացին։ Սրանցից առաջ ոչ ոք այդքան առաջ չէր գնացել։ Անկեղծ լինենք` «Ալաշկերտը» գրեթե շանսեր չունի։ «Փյունիկն» էլ իր գլխից շատ ավելի բարձր պետք է թռչի։

Ու նույնիսկ եթե չթռչի, այդ հաջողությունը լավ նշան համարենք։ Ու հուսանք, որ մեր հավաքականը կջախջախի հակառակորդներին, որոնք Եվրոպայում ամենավերջինը չեն ու աշխարհի չեմպիոնների հետ գոնե ոչ ոքի կխաղա։ Չէ՞ որ մի անգամ արդեն եղել է այդպես։