Պուտինը կգնա՞ Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքին. «Կոբրան» արդեն պատրաստվում է

Ռուսաստանի նախագահի հնարավոր այցելությանն ընդառաջ ավստրիական անվտանգության ուժերը, այդ թվում` «Կոբրա» հատուկ ստորաբաժանումը, լուրջ պատրաստություն են անցկացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլի` այս շաբաթ կայանալիք հարսանիքին սպասում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԻԱ Նովոստին մեջբերում է Kronen Zeitung թերթի հոդվածը։

Ախ, այդ հարսանիքը. հարսնացուին դուրս են բերել խորտակվող մեքենայից. տեսանյութ

Պարբերականի փոխանցմամբ` Ավստրիայի անվտանգության ուժերը, այդ թվում` «Կոբրա» հատուկ ստորաբաժանումը, լրջորեն պատրաստվում են բարձրաստիճան հյուրի այցին։ «Կոբրան» հարսի ու փեսայի հետ մի քանի զրույց է անցկացրել անվտանգության թեմայով։

Հայտնում են, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա առաջիկա շաբաթ օրը երկրի հարավում գտնվող գինեգործական տնտեսությունում։ Անվտանգության ոլորտի մասնագետը, որի անունը չի նշվում, հայտնել է թերթին, որ կարգուկանոն ապահովելու գործում դիպուկահարներ են մասնակցելու։ Հյուրին Գրաց Տալերխով օդանավակայանից պետք է ուղեկցեն միջոցառման անցկացման վայր։

Նշվում է, որ հունիսի սկզբին Պուտինն արդեն մեկօրյա այցով եղել է Ավստրիայում։ Մայիսի 7-ին պաշտոնը ստանձնելուց հետո դա նրա առաջին արտասահմանյան այցն է եղել։ Միջոցառումը նվիրված էր ռուսական գազն Ավստրիա մատակարարելու 50-ամյակին։ Ավստրիայի Հանրապետությունն Արևմտյան Եվրոպայի առաջին երկիրն է, որ ԽՍՀՄ-ի հետ գազային գործարք կնքեց 1968 թվականին։