Շան ձագին, որը ծնվել է «լողորդի ախտանիշով», գտել են լողափին` տուփի մեջ։ Նախկին տերերն ուղղակի հրաժարվել են պայքարել նրա համար և ցանկացել են քնեցնելով սպանել։ Բայց փոքրիկ հովվաշանը բախտ է վիճակվել հայտնվել սիրող և հոգատար ձեռքերում։
Ատրոֆիայի ենթարկված մկանների և ներս ընկած կրծքավանդակի պատճառով շունիկը չի կարողացել կանգնել և նույնիսկ բարձրացնել գլուխը։ Նա կերել և խմել է միայն պառկած։
Նոր տերերը չեն պատրաստվում հանձնվել և նրա համար մշակել են հատուկ վարժությունների համալիր։
Տեսանյութում երևում է, թե ինչ է եղել հետո և ինչ հրաշքներ կարող են տեղի ունենալ, երբ ինչ-որ մեկը համբերատար է ու ոչ անտարբեր։