Ի՞նչ փուլում են Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող ռեստորանի կառուցման աշխատանքները

Արդեն հայտնի է, թե ինչի կվերածվի նախկին վարչապետի ներդրած գումարով ձեռք բերված կառույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում ավարտին է մոտենում Շիրազի փողոցի վերջնամասում (Ջիվանի 79) գտնվող և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող երկհարկանի կառույցի հիմնանորոգման աշխատանքները։

«Արդեն տեղադրվել են պատուհանները: Շուտով մեկնարկելու են վերջնական` ներքին հարդարման աշխատանքները»,- Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Գասպարյանի խոսքով` աշխատանքները նախատեսված են ավարտել մինչև տարեվերջ:

Здание бывшего ресторана "Русалочка" после ремонта станет "Флоренцией", Гюмри

Sputnik Արմենիայի հարցին, թե երկհարկանի կառույցն ի վերջո ինչի է վերածվելու՝ գինետա՞ն, հյուրանոցի՞, թե՞ ռեստորանի, Գասպարյանը պատասխանեց. «Ավելի շուտ ռեստորանային համալիրի՝ «Ֆլորենս»»:

Здание бывшего ресторана "Русалочка" после ремонта станет "Флоренцией", Гюмри

Նշենք, որ Գյումրու պատմական «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող նախկին «Ջրահարս» ռեստորանը նախկին իշխանությունների մեկնարկած «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի առաջին ծիծեռնակն էր: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը 500 հազար դոլար ներդրում էր արել Շիրակի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի համար բացված ֆոնդին։ Նախկին վարչապետի ներդրմամբ ձեռք էր բերվել այս կառույցը: