Աննա Հակոբյանը լոբի է մաքրում Իջևանում. տեսանյութ

Արցախ կատարած այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, դուստրերի հետ Իջևանում է։ Այս քաղաքում են բնակվում վարչապետի ծնողները։
Sputnik

Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել իրենց ընտանեկան հանգստից։

Տեսանյութում Աննա Հակոբյանը կանաչ լոբի է մաքրում, իսկ նրան օգնում է ամենափոքր դուստրը` Արփին։

Մարիամ Փաշինյանը տեսանյութին կից գրել է. «Իջևանյան մթնոլորտ»։ Նա իր գրառմանն ավելացրել է #մամաս #կանաչլոբի #սովածենք հեշթեգերը։