Իտալական Ջենովա քաղաքում ավտոմեքենաների համար նախատեսված կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի:
Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհի մասին: Քաղաքացիական պաշտպանության բաժնում հայտարարել են, որ նվազագույնը 10 մարդ համարվում է անհետ կորած:
Փլուզման պատճառ են դարձել կամրջի ընթացիկ սպասարկման լուրջ թերությունները։ Կամուրջը կառուցվել է 1960–ական թվականներին, իսկ 2016թ–ին վերակառուցվել է։