ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «Կասպից ծովի բաժանման սկզբունքները կան, բայց բաժանումն իրականացված չէ»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագրին` նշելով, որ այդ փաստաթղթի վերաբերյալ արձագանքները միանշանակ չեն Իրանում։
Sputnik
Վարդան Ոսկանյան. Իրանում Կասպից ծովի կարգավիճակի շուրջ արձագանքները միանշանակ չեն

Ոսկանյանը նշում է, որ միջազգային կոնվենցիան սահմանում է Կասպից ծովի բաժանման սկզբունքները, բայց այդ բաժանումը դեռ իրականացված չէ, մասնավորապես Իրանի և Ադրբեջանի միջև։

«Սկզբունքը կա, բայց բաժանումը պետք է իրականացվի երկկողմ բանակցությունների միջոցով»,- նշում է նրա։

Ոսկանյանի խոսքով` համաձայնագրում մի կարևոր հանգամանք կա, որը վերաբերում է Կասպից ծովի ապառազմականացմանը երրորդ ոչ տարածքաշրջանային երկրների կողմից, ինչը կարևոր է Իրանի շահերի տեսանկյունից։

Աշոտյանն ահազանգում է. տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններից դուրս ենք մնում

Ըստ փորձագետի` ստորագրված համաձայնագրի վերաբերյալ արձագանքները կարելի է գնահատել երկակի։ Կան արձագանքներ իրանական փորձագիտական շրջանակներում առ այն, որ այդ համաձայնագիրը կարևոր է, և դրանով լուծվում է կասպից ծովի` 20 տարուց ավելի տևած բաժանման խնդիրը։ Բայց կան նաև այլ տեսակետներ, որ այս հարցում` իրանա-ադրբեջանական սեկտորների խնդրում, չպետք է շտապել։

Նշենք, որ օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր: Դրա շուրջ աշխատանքները տարվել են 22 տարի:

Հռչակագրի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանուղլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: