Հայտնի է` Զոհրաբ Մնացականյանի փոխարեն ով կլինի ՄԱԿ–ում Հայաստանի ներկայացուցիչը

Մարգարյանը եղել է ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Մարգարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Մհեր Մարգարյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,-նշված է նախագահի հրամանագրում։

Մարգարյանը մինչ այս զբաղեցնում էր Մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը 2014-2018 թվականներին եղել է ՀՀ ներկայիս արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։