Իրանը բանակցում է էլեկտրաէներգիան Հայաստանի միջով Ռուսաստան արտահանելու ուղղությամբ

Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունները մեկնարկել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

«Մենք Հայաստանի հետ բանակցություններ ենք սկսել Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ»,- ասել է նախարարը:

Նա ավելացրել է, որ Իրանի համար կարևոր առաջադրանք եվրոպական էլեկտրական ցանցերին միանալն է՝ ընդգծելով, որ Թեհրանն այդ նպատակին հասնելու մի քանի տարբերակ ունի:

Ռուսականից թանկ է. նախարարն ասաց` որքան կարժենար իրանական գազը Հայաստանի համար

«Այդ տարբերակներից մեկը մեր հյուսիսային հարևանների միջոցով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,- եզրափակել է նախարարը:

Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև գործում է «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

Հայաստանը Իրանից տարեկան 370-380 միլիոն խորանարդ մետր գազ է ներկրում, որի դիմաց Իրանն էլեկտրաէներգիա է արտահանում։ Սկզբում «գազ-էլեկտրականություն» փոխանակմամբ աշխատում էր միայն «Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը»։ 2016 թվականից այդ սխեմայով սկսեց գործել նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։ Այն միանում է, երբ Երևանի ՋԷԿ-ը չի հասցնում օգտագործել ստացած գազը։