Արտակարգ դեպք Ռումինիայում․ գնացքը շեղվել է ռելսերից ու փոսն ընկել

Վեց վագոններով գնացքը շեղվել է ռելսերից Ռումինիայի հարավում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Դիզելային վառելիք տեղափոխող բեռնատար գնացքը շեղվել է ռելսերից Կիրչա կամրջի վրա Ռումինիայի հարավային մասում։ Այս մասին հայտնում են ռումինական լրատվամիջոցները։

Թուրքիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. տասնյակ զոհեր և հարյուրավոր տուժածներ կան

23 վագոնից կազմված գնացքը նավթամթերք էր տեղափոխում։ Գնացքաքարշն ու վեց վագոնները շեղվել են ռելսերից Կիրչա կամրջի վրա, վերանորոգման մեջ գտնվող կամուրջը փուլ է եկել։

Միջադեպից ոչ ոք չի տուժել։ Վթարի վայրում վառելիք է թափվել։

Պարզվում է՝ մեքենավարն անտեսել է կարմիր ազդանշանը ու դուրս է եկել երկաթգիծ, որը փակ էր հիմնանորոգման պատճառով։

Հայտնում են նաև, որ վթարի պահին մեքենավարը սթափ չի եղել։ Ներքին հետաքննություն է սկսվել։