Մանչեսթրում կրակել են մարդկանց վրա Կարիբյան դիմակահանդեսից հետո. կան տուժածներ

Անգլիական Մանչեսթրում գրանցված կրակոցների հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորում են ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձգության պատճառով տասը մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանք հոսպիտալացվել են, հայտնում է տեղի ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավային հատվածի Մոս Սայդ թաղամասում, Կարիբյան կառնավալից հետո:

Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կրակոցներից մի քանի ժամ առաջ էր ավարտվել Կարիբյան դիմակահանդես էր, այդ պատճառով փողոցում դեռ մեծ քանակությամբ մարդիկ կային:

Մահափորձ Վենեսուելայի նախագահի դեմ. շքերթի դրոնները` պայթուցիկ նյութերով. տեսանյութ

Դեպքի վայրում խուզարկություններ են անցկացվում, ոստիկանությունը հարցաքննում է վկաներին, ստուգում է տեսահսկման համակարգերի ձայնագրությունները:

«Այժմ հիվանդանոցում է մի քանի մարդ կա` տարբեր աստիճանի վնասվածքներով, բարեբախտաբար, վնասվածքների մեծ մասն այժմ վտանգ չի ներկայացնում նրանց կյանքին»,- հավելել է նա:

Առաջիկա օրերին տարածքում իրականացվելու է ուժեղացված հսկողություն:

Ահաբեկչություն էր կատարվածը, թե ոչ` առայժմ պարզ չէ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: