Համով Հայաստան. ինչպես հաշված րոպեների ընթացքում պատրաստել արքայական նախաճաշ

Երբ ժամանակը սուղ է, բայց սիրտդ ինչ-որ համեղ ու արտասովոր բան է ուզում, այս բաղադրատոմսը կարող է օգնության հասնել։
Sputnik

Sputnik Արմենիայի «Համով Հայաստան» նախագծի հեղինակներն այս անգամ կներկայացնեն, թե ինչպես հաշված րոպեների ընթացքում համեղ նախաճաշ պատրաստել։

Երևանյան հաստատություններից մեկի խոհարար Հայկազ Հարությունյանն առաջարկում է պատրաստել Մրգային կաթնաշոռ։

«Շատ թեթևամարս ուտելիք է և շատ հարմար է նախաճաշի համար։ Ու նաև շատ համեղ է։ Մի անգամ մեզ մոտ զբոսաշրջիկներ եկան, կաթնաշոռ կերան և ամեն առավոտ հենց կաթնաշոռ էին վերցնում»,–պատմեց Հայկազը։

Այս նախաճաշի համար անհրաժեշտ է ձու, ալյուր, շաքարավազ, կաթնաշոռ և սեզոնային մրգեր։

Պատրաստման մանրամասները` տեսանյութում։