Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները. կրակը ոչինչ չի խնայում. տեսանյութ

ԱՄՆ–ում «Holy Fire» (բառացիորեն «սուրբ կրակ») անվանումը ստացած հրդեհը բռնկել էր երկուշաբթի Կալիֆոռնիայի Քլիվլենդ քաղաքի Ազգային պարկում։
Sputnik

Անտառում բռնկած հրդեհի պատճառը հրկիզումն էր, ոստիկանությունն արդեն կալանավորել է կասկածյալին։ Ոստիկանությունը վստահեցնում է, որ հրկիզումը հարևանների հետ թշնամանքի հետևանք է եղել։ Կասկածյալին ցմահ ազատազրկում է սպառնում։

Հրդեհն արդեն 12 շենք է ոչնչացրել, 6200 ակր հող այրել։ Հրդեհը սաստկացել է նահանգի հարավային հատվածում ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով, ներկա պահին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել այրված մակերևույթի 5%-ը։

Հրդեհ է բռնկել ԱՄՆ-ի 13 նահանգի 89 անտառում, հիմնականում` երկրի հյուսիսարևմտյան հատվածում և Ալյասկա նահանգում։

Միայն Լոս Անջելեսում կառավարությունը հրահանգել է տարհանել ավելի քան 20 հազար բնակչի։