Ամուսնանում է մոսկվացու հետ, բայց ուզում է Երևանի քաղաքապետ դառնալ. Մարությանի նոր դերը

Կինոնկարը հայ, ռուս և թաթար 3 սիրահար զույգի մասին է։ Այն էկրան կբարձրանա 2018թ.–ի սեպտեմբերի 13–ին։
Sputnik

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած Երևանի քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությունը հանդես է եկել նոր ռուսական ֆիլմում։

Fresh film–ն արդեն ներկայացրել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Արմեն Անանիկյանի «Երջանկություն։ Առողջություն» ("Счастья! Здоровья!") ֆիլմի թրեյլերը։

Երևանի պոտենցիալ քաղաքապետն այս կոմեդիայում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին` հայ փեսացու Արթուրին, որը պատրաստվում է ամուսնանալ մոսկվացի Յուլիայի հետ։ Արթուրի հոր, ում դերը կատարում է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը, ցանկությամբ կայացող հարսանիքը պիտի տեղի ունենա Հայաստանում։

Կինոնկարը հայ, ռուս և թաթար 3 սիրահար զույգի մասին է։ Այն էկրան կբարձրանա 2018թ.–ի սեպտեմբերի 13–ին։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է դերասան Հայկ Մարությանը։