Մոսկվայում մահացել է քանդակագործ ու նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը

Քանդակագործ ու գեղանկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը մահացել է 99 տարեկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Խորհրդային հայ քանդակագործ, գեղանկարիչ ու գրաֆիկ, մանկավարժ Նիկոլայ Նիկողոսյանը մահացել է Մոսկվայում 99 տարեկանում։

100-ամյա հայ քանդակագործը պաշտում է իր ընտանիքը, վրացի կնոջը և... հայկական լավաշը

Այս մասին հայտնում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մամուլի ծառայությունը։

Նա ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներից ամենատարեցն էր։

2018 թվականին Մոսկվայում կայացավ նկարչի արվեստին նվիրված «Նիկոլայ Նիկողոսյան. հեռացող դասականը» խորագիրը կրող ցուցահանդեսը։