Հայաստանը կմասնակցի՞ Քոչվորների համաշխարհային խաղերին. նախարարության պատասխանը

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղարը չի բացառել, որ առանձին մարզիկներ մասնակցեն խաղերին, սակայն դա պաշտոնական մասնակցություն չի կարելի համարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայաստանը սեպտեմբերի 2–8-ը Ղրղըզստանում կայանալիք Քոչվորների համաշխարհային խաղերին մասնակցելու հրավեր է ստացել, սակայն չի ընդունել այն։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը։

Քոչվորների համաշխարհային խաղերին պաշտոնական կայքում մասնակից երկրների շարքում նշված է նաև Հայաստանը։

Հայաստանն ու Ղրղըզստանը հանդիպել են մարտի դաշտում. ո՞ւմ տանկն է առաջինը հասել վերջնագծին

Մարտիրոսյանը նշել է, որ դրա միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ հրապարակվել է այն երկրների ցանկը, որոնց պաշտոնական հրավեր է ուղարկվել։

«Մենք հրավեր ստացել ենք, բայց չենք ընդունել, հետևաբար պաշտոնական մասնակցություն չի լինելու», – ասաց նա։

Մամուլի քարտուղարը չի բացառել առանձին մարզիկների մասնակցությունը Քոչվորների համաշխարհային խաղերին, սակայն կոնկրետ մարդկանց անուններ նրան հայտնի չեն։

Քոչվորների համաշխարհային խաղերն արդեն երրորդ անգամ են անցկացվում։ Ընդ որում` Ղրղըզստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում` Իսիկ Կուլ լճի ափին։ Կազմակերպիչները հայտնում են, որ 80 երկրից ժամանած մարզիկները մրցելու են 36 մարզաձևում։